Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կավանին կհեռանա

Կավանին կհեռանա
22.07.2014 | 11:56

Հանուն Մադրիդի «Ռեալի» արգենտինացի ֆուտբոլիստ Անխել դի Մարիային իր շարքերում ունենալու, «Պարի Սեն Ժերմենը» կարող է հրաժարվել իր առանցքային խաղացողներից մեկից: Որպես այդպիսին է դիտարկվում ակումբի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, ով, հնարավոր է, տեղափոխվի անգլիական ֆուտբոլ: Մասնավորապես նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեստր Յունայթեդը», որն այս մրցաշրջանից գլխավորելու է ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունում Հոլանդիայի ազգային ընտրանին բրոնզե մեդալների հասցրած Լուի վան Գալը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ